ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից, որ նոր ԱԺ-ում գործարարներ չլինեն: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել և ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը. «Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Աժ առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:
7-րդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքները: Նիստը նախագահում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հունվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...